Երևան`   +8 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«ԼՂ հակամարտության կարգավորման համար բարենպաստ իրավիճակ է ստեղծվել». Ալիև

1422
Հինգշաբթի, 13 դեկտեմբերի, 2018 թ., 16:50
«ԼՂ հակամարտության կարգավորման համար բարենպաստ իրավիճակ է ստեղծվել». Ալիև

Այսօր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար բարենպաստ իրավիճակ է ստեղծվել: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2018թ. սպորտային իրադարձությունների արդյունքներին նվիրված միջոցառման ժամանակ:

«Կարծում եմ՝ այսօր առավել բարենպաստ իրավիճակ է ստեղծվել հակամարտության կարգավորման համար: Կան նման հայտարարություն անելու բոլոր հիմքերը»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ այդ հիմքերն են «Ադրբեջանի աճող ուժը, ներուժը, տնտեսական ու քաղաքական ուժը և միջազգային դիրքի ամրապնդումը»: