«Լևոն Մնացականյանը չի կարող հանդիսանալ թույլ տվող կամ չտվող». Աշոտ Ասատրյան
Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ծայրահեղությունից ծայրահեղություն ազգ ենք ու միշտ կմնանք։ Արցախի հարցը կամ ինչպես սիրում եք ասել՝ հող հանձնելը, կապված չի որևէ անձի հետ։ Արցախը պահողը, հանձնող-չհանձնողը հայ ժողովուրդն է։ Ու բացառություն չի կազմում նաև գեներալ Լևոն Մնացականյանը, ով լինելով փորձառու զինվորական, ունենալով երկար տարիների հրամանատարական մեծ փորձ ու անցած ճանապարհ, որևէ կերպ միայնակ ու իր անձով պայմանավորված չի կարող հանդիսանալ թույլ տվող կամ չտվող։ Այսինքն ոչ մի պարագայում չի կարելի հայտարարել, որ Մնացականյանին պաշտոնից հանում են Արցախը հանձնելու համար։ Չի կարելի նաև հայտարարել, թե՝ հա լավ ինչ ա եղել որ, մեկ ա լիքը գեներալ կա։ Ոչ մեկի պաշտոնը հավերժ չէ, սակայն բանակին վերաբերվող որոշումները, գոնե այս պահին, պետք է իրականացվեն շատ խիստ քննարկումների արդյունքում»։ |
«Եթե քաղաքական լուծումներ չգտնվեն, կարող է ծայրահեղ վտանգավոր իրավիճակ ստեղծվել». քաղաքագետ
6517:24«Մենք երբեք չենք մոռացել 4 գյուղերի հարցը»․ Ալիև
12116:54«Վտանգավոր 2 թեզ, որ շրջանառության մեջ են դրել իշխանության դրածոները». Արմեն Հայրապետյան
7116:48«Ընդդիմությունը պարտավոր է բարձրացնել կապիտուլյանտին անվստահություն հայտնելու հարց». Տ. Աթանեսյան
7016:30«Արդեն վախենալու է, թե Հայաստանի ղեկավարը վաղն ինչ ուղերձով է հանդես գալու»․ Վ․ Գեղամյան
6516:24«Բաքուն, առավել քան երբևէ, մոտ է Երևանի հետ խաղաղությանը»․ Ալիև
12216:00