Երևան`   +22 °C
Այսօր`   Երեքշաբթի, 16 ապրիլի, 2024 թ.

ՌԴ ԱԳՆ-ում մեկնաբանել են ՀՀ ԱԺ ընտրությունների արդյունքները

1330
Հինգշաբթի, 13 դեկտեմբերի, 2018 թ., 12:50
ՌԴ ԱԳՆ-ում մեկնաբանել են ՀՀ ԱԺ ընտրությունների արդյունքները

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ավանդական ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է դեկտեմբերի 9-ին Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները:

«Մենք տրամադրված ենք կառուցողական երկխոսության Հայաստանի նոր խորհրդարանի և կառավարության հետ, այդ թվում ԵԱՏՄ, ՀԱՊԿ և ԱՊՀ շրջանակներում երկու երկրների համագործակցության հետագա ամրապնդման նպատակով»,- ասել է Զախարովան:

Նա հիշեցրել է, որ ընտրություններին հետևում էր Պետդումայի և Դաշնային խորհրդի անդամներից բաղկացած առաքելությունը:

Զախարովան նաև նշել է, որ ընտրություններն անցել են ՀՀ օրենսդրությանը համապատասխան և առանց լուրջ խախտումների: