Չարենցի տուն-թանգարանում տեղի կունենա «Խորհրդային Հայաստանի երգիծական մամուլը 1920-ական թվականներին» գրքի շնորհանդեսը
Դեկտեմբերի 14-ին Ե. Չարենցի տուն-թանգարանում տեղի կունենա պատմական գիտությունների թեկնածուներ՝ Համո Սուքիասյանի և Նարինե Երանոսյանի «Խորհրդային Հայաստանի երգիծական մամուլը 1920-ական թվականներին» գրքի շնորհանդեսը: Ուսումնասիրությունը հրատարակության է երաշխավորել ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտական խորհուրդը, խմբագիրը ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր Ալբերտ Խառատյանն է: Գրքում առաջին անգամ գիտական շրջանառության մեջ դրվող արխիվային փաստաթղթերի և մամուլի հրապարակումների հիման վրա անդրադարձ է կատարվում Խորհրդային Հայաստանում երգիծական մամուլի սկզբնավորման նախադրյալներին ու կայացման խոչընդոտներին, երգիծական պարբերականներ հրատարակելու դժվարություններին, Երևանում Վահան Թոթովենցի խմբագրությամբ հրատարակված «Շեշտ» (1923թ.), Էդուարդ Խոճիկի խմբագրությամբ հրատարակված «Զուռնա» (1924թ.) և «Կարմիր մոծակ» (1926-1927թթ.) երգիծաթերթերի հիմնադրման, ընթացքի, գրաքննական հալածանքի արդյունքում դրանց հրատարակության դադարեցման հանգամանքների բացահայտմանը: |
«Միայն իրենց իշխանական ալիքներով է, որ հաջող գործարք են իրականացրել, այնինչ իրականում ողբ է». Տեր Արամ (տեսանյութ)
140Երեկ, 21:13«Հանգիստ մի՛ նստեք ու ասեք՝ ես իմ գործով կզբաղվեմ, ու ամեն ինչ նորմալ կլինի». Արսեն Գրիգորյան (տեսանյութ)
129Երեկ, 20:54«Ցեղասպանվեցինք, որովհետև մեզնից առավել ուրիշին սիրեցինք. այսօր պատմությունը կրկնվում է». Արշակ Սրբազանի ելույթը (տեսանյութ)
12124.04.2024, 01:54Մայր Աթոռը հայտարարություն է տարածել
13322.04.2024, 18:06«Հայ ժողովուրդն ամենուր պետք է շարունակի համախմբվել՝ հանուն Ցեղասպանության դատապարտման»․ Կաթողիկոս
16521.04.2024, 22:00«Հայի պատմությունը բնավ զիջումի քաղաքականության պատմություն չի եղել». Արամ Ա
14321.04.2024, 19:54