Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչը կմեկնի Բաքու

1218
Հինգշաբթի, 13 դեկտեմբերի, 2018 թ., 12:15
ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչը կմեկնի Բաքու

Հայաստանը կմասնակցի Բաքվում կայանալիք Սևծովյան տնտեսական համագործակցության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին։ Այս մասին «Արմենպրես»-ին ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը։

«Նիստում Հայաստանը կներկայացնի ԱԳՆ Բազմակողմ և երկկողմ տնտեսական համագործակցության վարչության պետ Աշոտ Քոչարյանը»,- ասել է Աննա Նաղդալյանը:

Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստը կայանալու է դեկտեմբերի 14-ին: