Երևան`   +26 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ

394
Հինգշաբթի, 13 դեկտեմբերի, 2018 թ., 17:30
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ

Հայաստանի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գևորգյանի գործով դատական նիստն ավարտվեց, դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ: Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ դատական ակտը կհրապարակվի վաղը՝ ժամը 16:00-ին: «Արմեն Գևորգյանը հայտարարությամբ հանդես եկավ, որի բովանդակությունը չեմ կարող վերարտադրել: Նա ասաց, որ առնչություն չունի այդ մեղսագրվող արարքների հետ... Գրավի միջնորդություն ներկայացրել ենք, գրավի չափը չենք նշել, թողել ենք դատարանի հայեցողությանը»,- նշեց Ալեքսանյանը:

Հիշեցնենք, որ Արմեն Գևորգյանին 3 մեղադրանք է ներկայացվել՝ առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու, փողերի լվացման և սահմանադրական կարգի տապլմանն օժանդակելու հոդվածներով: