Երևան`   +14 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Ռուսաստանի և Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբերի պետերը ԼՂ հարցի շուրջ քննարկում են անցկացրել

1182
Հինգշաբթի, 13 դեկտեմբերի, 2018 թ., 11:30
Ռուսաստանի և Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբերի պետերը ԼՂ հարցի շուրջ քննարկում են անցկացրել

Ռուսաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովն Ադրբեջան կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Նաջմեդին Սադիկովի հետ, գրում են ռուսական լրատվամիջոցները՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությանը:

Ըստ տեղեկության՝ կողմերն անդրադարձել են տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակին և անվտանգության հարցերին: Ադրբեջանցի պաշտոնյան նշել է, որ «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը սպառնալիք է ներկայացնում տարածաշրջանային անվտանգության համար»:

Իր հերթին, Գերասիմովը նշել է «երկու պետությունների միջև պատմական կապն ու Ադրբեջանի հետ Ռուսաստանի ռազմավարական գործընկերության կարևորությունը»: