Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Զապն է մատնել. ինչպե՞ս է հայտնաբերվել Նարեկ Սարգսյանը. «Ժամանակ»

304
Հինգշաբթի, 13 դեկտեմբերի, 2018 թ., 09:45
Զապն է մատնել. ինչպե՞ս է հայտնաբերվել Նարեկ Սարգսյանը. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. «Նոր Հայաստանի նոր իշխանությունները ևս սկսել են սերտորեն համագործակցել քրեական աշխարհի հեղինակությունների հետ: Այդ համագործակցության արդյունքում է, որ Չեխիայում հայտնաբերվել է ՀՀ-ում հետախուզման մեջ գտնվող՝ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդի Նարեկ Սարգսյանը:

Չնայած ոստիկանության տարածած պաշտոնական տեղեկատվության մեջ նշվում էր, որ Նարեկ Սարգսյանը կալանավորվել է ոստիկանության տարբեր ստորաբաժանումների, ՀՀ-ում Ինտերպոլի ազգային բյուրոյի և մի շարք երկրների իրավապահ մարմինների սերտ համագործակցության արդյունքում, սակայն մեր տեղեկություններով՝ Նարեկ Սարգսյանի գտնվելու վայրը մատնել է Չեխիայում երկար տարիներ քրեական գործունեություն ծավալած, այդ երկրի իրավապահներից Հայաստանում թաքնվող, քրեական հեղինակություն Զապը՝ Անդրանիկ Սողոյանը»:

Մանրամասները՝ թերթի համարում: