Ալեքսեյ Շորին շնորհվել է Երևանի պետական կոնսերվատորիայի պատվավոր դոկտորի կոչում
![]() Երևանի պետական կոնսերվատորիայի պատվավոր դոկտորի կոչում է շնորհվել մալթացի կոմպոզիտոր Ալեքսեյ Շորին։ Դեկտեմբերի 12-ին կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնակատար Սոնա Հովհաննիսյանն Ալեքսեյ Շորին հանձնել է դոկտորի կոչման հավաստագիրը։ Ալեքսեյ Շորն իր երախտագիտությունը հայտնեց իրեն բարձր կոչման արժանացնելու համար։ Նա նշեց, որ արդեն մի քանի տարի համագործակցում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի, հայաստանյան այլ կոլեկտիվների և երաժիշտների հետ, որոնք մեծ վարպետությամբ են աշխարհի տարբեր երկրներում ներկայացնում իր երաժշտությունը։ Տեղեկացնենք, որ Ալեքսեյ Շորը 2018-2019 համերգաշրջանում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ռեզիդենտ կոմպոզիտորն է։ Եվ դեկտեմբերի 12-ին պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, «Արամ Խաչատրյան» համերգասրահում ներկայացնելու է համերգային ծրագիր, որի մեջ ներառված են բացառապես Շորի ստեղծագործությունները։ Ընդ որում, երեկոյի ընթացքում կհնչի համաշխարհային պրեմիերա՝ Շորի Ջութակի կոնցերտը: ![]() |

Պատմաբան Արեգ Սավգուլյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
99Երեկ, 17:36
«Լևոն Թոքմանջյանը քանդակել է «Անլռելի զանգակատուն» պոեմը այնպես՝ ինչպես ինքն է դա տեսնում»․ Աննա Հակոբյան
135Երեկ, 16:48
Որոշում է կայացվել Պարույր Սևակի քանդակը հեռացնել Զանգակատան միջնակարգ դպրոցի բակից
118Երեկ, 16:36
«Եթե երեխաներս ողջ են, ինչո՞ւ չեն զանգում, ասում՝ բարև, պապա». Վահագն Սիմոնյան (Պոնչո) (տեսանյութ)
105Երեկ, 10:36
Բանաստեղծ Արմեն Հակոբյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
121Երեկ, 04:12
Երգչուհի Շուշան Պետրոսյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
86Երեկ, 00:54

