Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Ոստիկանությունը հերքում է «Ժամանակ» օրաթերթի տարածած լուրը

574
Չորեքշաբթի, 12 դեկտեմբերի, 2018 թ., 13:30
Ոստիկանությունը հերքում է «Ժամանակ» օրաթերթի տարածած լուրը

ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է հրապարակել. ««Ժամանակ» օրաթերթը «տեղեկատվություն» է տարածել, թե ԱԺ ընտրությունների օրը ոստիկանությունն ահազանգեր է ստացել ԲՀԿ-ի կողմից կատարվող ընտրախախտումների վերաբերյալ, սակայն միջոցներ ձեռնարկելու փոխարեն զգուշացրել է ԲՀԿ-ի ղեկավարությանը, որ ավելի «աննկատ և քողարկված» աշխատեն:

Հայտնում ենք, որ հրապարակումը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: Ոստիկանությունը բազմիցս հայտարարել է, որ վերքաղաքական կառույց է և գործում է բացառապես օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքով: Հրապարակման ուղղակի հերքումն է նաև ոստիկանության ծավալուն աշխատանքը ևʹ քարոզարշավի, ևʹ բուն քվեարկության օրը, որին ականատես են եղել մեր ողջ հասարակությունը, լրատվամիջոցները, դիտորդները: Կոչ ենք անում ձեռնպահ մնալ կեղծ լուրեր տարածելու մարտավարությունից ու հանրությանը թյուրիմացության մեջ գցելու գործելակերպից»: