Երևան`   +11 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

««Շիրակ կենտրոնի» ուժերից վեր է հաղթահարել այդ ամբողջ պրոբլեմը». Վահան Թումասյան

261
Չորեքշաբթի, 12 դեկտեմբերի, 2018 թ., 10:45
««Շիրակ կենտրոնի» ուժերից վեր է հաղթահարել այդ ամբողջ պրոբլեմը». Վահան Թումասյան

«Շիրակ կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վահան Թումասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ի գիտություն հանրապետական, մարզային և տեղական իշխանություններին, ազգընտիրներին և այլն... Արդեն ձմեռ է, սովորաբար Գյումրիում ձմռանը սաստիկ ցրտեր են լինում: Հազարավոր ընտանիքներ, ծայրահեղ աղքատության պայմաններում շարունակում են պատսպարված մնալ կիսաքանդ դոմիկներում և այլ՝ ոչ պակաս կիսաքանդ կառույցներում: Նրանց մեծ մասը թերսնված են, կացարաններում ցուրտ է, գազաֆիկացված չէ, էլեկտրաէներգիայով ևս անհնար է, անգամ նվազագույն ջերմություն ապահովել: Մնում է մի տարբերակ՝ վառելափայտով վառարանները: «Շիրակ կենտրոնի» ուժերից վեր է հաղթահարել այդ ամբողջ պրոբլեմը և բոլոր կարիքավորների կացարաններում նվազագույն ջերմություն ապահովել: Ուստի կոչ եմ անում, խնդրում և աղերսում՝ ի վերջո մտածեք և քայլեր ձեռնարկեք մարդկանց տառապանքները գոնե ձմռան ամիսներին մի փոքր մեղմելու ուղղությամբ և խնդրում եմ նաև՝ բոլորին մի ուղորդեք «Շիրակ կենտրոն»»: