Երևան`   +18 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Փաշինյանը կարճ զրույց է ունեցել թուրք լրագրողի հետ

370
Երեքշաբթի, 11 դեկտեմբերի, 2018 թ., 23:15
Փաշինյանը կարճ զրույց է ունեցել թուրք լրագրողի հետ

Թուրքական «T24» պարբերականի լրագրող Շիրին Փայզընը Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները լուսաբանելու նպատակով գտնվել է Երևանում և կարճ զրույց է ունեցել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ։

Ermenihaber-ի փոխանցմամբ, թուրք լրագրողի այն հարցին, թե ինչ սպասելիքներ կան ընտրություններից, Փաշինյանը պատասխանել է. «Ակնկալում եմ, լինելու են ազատ, թափանցիկ և ժողովրդավարական»։

Փայզընը Փաշինյանից հետաքրքրվել է, թե որն է վերջինի առաջնային նպատակը և ինչն է փոխելու Հայաստանում:

«Մեր գլխավոր նպատակը ժողովրդավարությունն է և ըստ իս՝ այս պահին մենք դրան հասել ենք»,- պատասխանել է վարչապետի պաշտոնակատարը։

Փաշինյանը թուրք լրագրողի այն հարցին, թե ինչպես է զարգանալու Հայաստանի հարաբերությունները Թուրքիայի և Ռուսաստանի հետ՝ ասել է, որ այդ մասին կխոսի ավելի ուշ: