«Նույնիսկ «Իմ քայլը» դաշինքը չկարողացավ հաղթահարել ազգակցական կապը». Հրանուշ Խառատյան
Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է ԱԺ արտահերթ ընտրություններին ու մի քանի կարևոր շեշտադրում հնչեցրել: «Նույնիսկ «Իմ քայլը» դաշինքը չկարողացավ հաղթահարել ազգակցական կապը, քաղաքական նպատակահարմարությունը, չկարողացավ հաղթահարել տարբեր կապերի ազդեցությունը՝ փողային ազդեցությունը, հեղինակավոր, անձնական դիտարկմամբ՝ հեղինակավոր ազդեցությունը և այլն: Կարծում եմ, որ առաջիկայում դրանք տարբեր ձևերով կդրսևորվեն՝ կամ կոճակ սեղմելով, կամ հակառակը՝ սկզբունքային հարցերում քանակական մեծամասնություն ձևավորելով և դրանով ազդելով որոշումների ընդունման վրա»: Ազգագրագետի խոսքով՝ «թեկուզև սա ընտրություն էր նախորդ իշխանության դեմ, դեռ «հանունը» հստակ չէ». «Ինձ համար հանունը՝ իրավունքի պետություն դառնալն է: Դեռ ոչ այդ հանունն է առկա, ոչ էլ երևում է, որ դա սկզբունքային խնդիր է»: Խառատյանը նաև ընդգծեց, որ «Իմ քայլ»-ի նախընտրական հռետորաբանության մեծ մասը ոչ թե «հանունի» ուղղությամբ էր, այլ՝ դեմի. «Սա տխուր իրողություն է, բայց հեղափոխության անհրաժեշտությունը «դեմով» էր պայմանավորված. պատճառը՝ հասարակության հուսահատությունն էր»: |
«Եթե քաղաքական լուծումներ չգտնվեն, կարող է ծայրահեղ վտանգավոր իրավիճակ ստեղծվել». քաղաքագետ
6517:24«Մենք երբեք չենք մոռացել 4 գյուղերի հարցը»․ Ալիև
12116:54«Վտանգավոր 2 թեզ, որ շրջանառության մեջ են դրել իշխանության դրածոները». Արմեն Հայրապետյան
7116:48«Ընդդիմությունը պարտավոր է բարձրացնել կապիտուլյանտին անվստահություն հայտնելու հարց». Տ. Աթանեսյան
7016:30«Արդեն վախենալու է, թե Հայաստանի ղեկավարը վաղն ինչ ուղերձով է հանդես գալու»․ Վ․ Գեղամյան
6516:24«Բաքուն, առավել քան երբևէ, մոտ է Երևանի հետ խաղաղությանը»․ Ալիև
12216:00