Երևան`   +7 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Ի՞նչ սխալ բան կա ասվածի մեջ, ժողովոʹւրդ». Կարինե Հարությունյան

306
Չորեքշաբթի, 12 դեկտեմբերի, 2018 թ., 03:05
«Ի՞նչ սխալ բան կա ասվածի մեջ, ժողովոʹւրդ». Կարինե Հարությունյան

Լրագրող Կարինե Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վարչապետը հայտարարել է, որ Հայաստանը չի ցանկանում անդամակցել ՆԱՏՕ-ին: Ի՞նչ սխալ բան կա ասվածի մեջ, ժողովուրդ: Ձեր կարծիքով՝ պիտի ևʹ ՀԱՊԿ-ում լինենք, ևʹ ՆԱՏՕ-ում միաժամանա՞կ, ինչպե՞ս: Երկրորդ՝ ՆԱՏՕ-ն գիրկը բացել է, չե՞նք գնում: Երրորդ՝ ինչո՞ւ եք մտածում, թե ՆԱՏՕ-ն Հայաստանի համար ավելի նպաստավոր ռազմաքաղաքական միջավայր է: Ուկրաինայից ու Վրաստանից ի՞նչ լուր կա: Չորրորդ՝ ձեր կարծիքով՝ ի՞նչը պիտի քննարկել, եթե ի սկզբանե վարչապետը հայտարարել էր արտաքին քաղաքական ուղղությունների փոփոխության չգնալու մասին: Հինգերորդ՝ Հայաստանը այս կամ այն չափով համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ և վարչապետի հայտարարությունը չի նշանակում հրաժարում այդ համագործակցությունից: Վեցերորդ՝ ՀԱՊԿ-ում խնդիր կա՝ անհանգստանում եք, ՆԱՏՕ-ի նկատմամբ առանձնակի սեր չենք խոստովանում, անհանգստանում եք: Բա հետո՞»: