Երևան`   +7 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Կարծում եմ` տավուշցի Նիկոլ Փաշինյանը դա լավ է գիտակցում». Ոսկան Սարգսյան

283
Երեքշաբթի, 11 դեկտեմբերի, 2018 թ., 12:35
«Կարծում եմ` տավուշցի Նիկոլ Փաշինյանը դա լավ է գիտակցում». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը սոցկայքի իր էջում գրել է. «Տավուշը միակ մարզն է, որ ռեյտինգային ընտրակարգով ընտրված 2 պատգամավոր է ունենալու, մնացած մարզերը՝ 4-7: Պատճառը Տավուշի ընտրողների փոքր քանակն է, որն էլ իր հերթին պայմանավորված է սահմանագոտուց արտագաղթով. կիսադատարկ գյուղերում քիչ ընտրող է մնացել: Հայրենիքն սկսվում է սահմանից, այս խոսքերը լոկ խոսքեր չպետք է մնան, ամենամեծ ուշադրությունը պետք է սահմանագոտուն լինի: Կարծում եմ, որ տավուշցի Նիկոլ Փաշինյանը դա լավ է գիտակցում»: