Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«10 իրադարձություն, որոնց մասին եթե տարվա սկզբում որևէ մեկն ասեր, խելագար կհամարեին». Մհեր Ղալեչյան

1210
Չորեքշաբթի, 12 դեկտեմբերի, 2018 թ., 04:10
«10 իրադարձություն, որոնց մասին եթե տարվա սկզբում որևէ մեկն ասեր, խելագար կհամարեին». Մհեր Ղալեչյան

Լրագրող Մհեր Ղալեչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «10 իրադարձություն, որոնց մասին եթե տարվա սկզբում որևէ մեկն ասեր, խելագար կհամարեին՝

1. Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս
2. Նիկոլ Փաշինյանը վարչապետ է ընտրվում
3. Հայկ Մարությանը՝ Երևանի քաղաքապետ
4. Ռոբերտ Քոչարյանը կալանավորվում է
5. ԱԺ և նախագահական նստավայրի տարածքներում քաղաքացիները ազատ զբոսնում են
6. ՀՀԿ-ն խորհրդարանական ընտրություններում 5% էլ չի հավաքում
7. Շմայսը կամավոր հանձնում է իր զենքերը
8. Նախարարը մետրո է նստում
9. Հանրային հեռուստատեսությամբ քաղաքական բոլոր ուժերի ղեկավարներն ուղիղ եթերում բանավիճում են
10. ՀՀԿ-ն հայտարարում է «Մերժիր Նիկոլին» նախաձեռնության մասին»: