Երևան`   +26 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Այսպե՞ս է իշխանությունը պատկանում մեր փոքրաթիվ ժողովրդին». Հրանուշ Խառատյան

231
Երեքշաբթի, 11 դեկտեմբերի, 2018 թ., 10:40
«Այսպե՞ս է իշխանությունը պատկանում մեր փոքրաթիվ ժողովրդին». Հրանուշ Խառատյան

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հետաքրքիր է՝ սա ՔՊ-ի, «Իմ քայլի» որոշումն է, թե՞ Նիկոլ Փաշինյանի անձնական և մասնավոր որոշումն է: Հարցն այն չէ, թե Հայաստանում որքան մարդ կցանկանար ՆԱՏՕ-ին անդամակցելու թեկուզ հեռահար ծրագիր ունենալ: Հարցն այն է, որ սա կատեգորիկ և վերջնագրային պատասխան է, որոշման արդյունքի պատասխան է: Քննարկվել և որոշում ընդունվել է: Որտե՞ղ, և ինչպիսի՞ն է որոշում ընդունելու մեխանիզմը: Դրանք պիտի քննարկվե՞ն ԱԺ պատգամավորների, կամ գոնե «Իմ քայլը» դաշինքի պատգամավորների, կամ գոնե կառավարության անդամների հետ, թե այսպիսի որոշումերը միանձնյա են ընդունվում: Այսպե՞ս է իշխանությունը պատկանում մեր փոքրաթիվ ժողովրդին»: