Միացյալ Նահանգները շնորհավորել է հայ ժողովրդին
«Միացյալ Նահանգները շնորհավորում է Հայաստանի քաղաքացիներին դեկտեմբերի 9-ին անցած խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ»,- ասված է ԱՄՆ-ի Պետքարտուղարության հայտարարության մեջ, փոխանցում է «Ամերիկայի ձայն»-ը: Վաշինգթոնը ողջունում է ԵԱՀԿ ԺՄԻԳ դիտորդների գնահատականը, համաձայն որի Հայաստանում անցած ընտրությունները մրցակցային էին և թեկնածուներին հնարավորություն էր տրված ազատ քարոզչություն վարել: «Միացյալ Նահանգները միանում է ԵԱՀԿ-ի նախնական գնահատականին, համաձայն որի ընտրական գործընթացը վայելում էր հասարակական լայն վստահություն և համապատասխանում էր հիմնարար ազատություններին»,-հայտարարել է Պետքարտուղարությունը: «Այս տարին Հայաստանի համար կարևորագույն փոփոխություններ նշանավորեց: 27 տարի շարունակ Միացյալ Նահանգները ձգտել է աջակցել Հայաստանում ժողովրդավարական գործընթացների և հաստատությունների զարգացմանը, և մենք կշարունակենք դա անել ապագայում: Մենք ակնկալում են համագործակցել Հայաստանի նոր Խորհրդարանի և Կառավարության հետ՝ խորացնելով մեր երկկողմ գործընկերությունը և համագործակցությունը, ամրապնդելով օրենքի գերիշխանությունն ու ժողովրդավար հաստատությունները, պայքարելով կոռուպցիայի դեմ, զարգացնելով առևտուրն ու ներդրումները և ապահովելով տարածաշրջանային և գլոբալ անվտանգությունը»,- ընդգծված է ԱՄՆ-ի Պետքարտուղարության հայտարարության մեջ: |
«Շահրամանյան Սամվելը, կարծես, դրսևորում է գործակալական պահվածք»․ Արթուր Հովհաննիսյան
8013:06«Ուղղորդվում ենք Պուտինի կարծիքով»․ Աղալարով
11413:00«Հայաստանը վերածում են Արևմուտքի չափազանց վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի»․ Զախարովա
13412:24«Պարզապես զառանցանք»․ Պուտինը՝ ՆԱՏՕ-ի վրա հնարավոր հարձակման մասին (տեսանյութ)
12612:00«ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակներ ՀՀ անվտանգության համար սպառնալիք ստեղծող քայլեր են անում»․ Փաշինյան
10711:36«Ֆրանսիան Հայաստանին պատերազմի է դրդում»․ Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
10311:30