Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Խոշոր հրդեհ Ստեփանավանում. փրկարարները դուրս են բերել ընտանիքի 3 անդամների դիերը

327
Երեքշաբթի, 11 դեկտեմբերի, 2018 թ., 09:45
Խոշոր հրդեհ Ստեփանավանում. փրկարարները դուրս են բերել ընտանիքի 3 անդամների դիերը

Դեկտեմբերի 11-ին, ժամը 06:33-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի 3-րդ շենքի բնակարաններից մեկում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աշոտաբերդ թաղամասի թիվ 3 շենքի (երկհարկանի փայտյա) բնակարաններից մեկում:

Փրկարարները բնակարանից դուրս են բերել Վ. Հ-ի (ծնված 1982թ.) և Ա. Բ-ի (ծնված 1959թ.) դիերը, իսկ Դ. Հ-ին (ծնված 1992թ.) և Գ. Գ-ին (ծնված 2006թ.) տեղափոխել Ստեփանավան քաղաքի ԲԿ, որտեղ վերջինս նույնպես մահացել է:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:15-ին, մարվել՝ 07:25-ին: Բնակարանում այրվել են պահարանը, մահճակալը և հատակը (մոտ 10 քմ):