«Մեզ մեծ անակնկալ մատուցեցին Քարվաճառի եկեղեցիներից մեկում սվաղի շերտին առկա արձանագրերը». Սամվել Կարապետյան
![]() Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վիմագրական ժառանգության տասնյակ հազարավոր հայտնի նմուշների ճնշող մեծամասնությունը փորագիր է (ներառյալ ելնդագիր տարբերակը), ապա նաև ներկագիր, խազագիր և այլն: Ածխագրերը, որպես այդպիսին, ոչ միայն սակավադեպ են, այլև բովանդակային առումով գրեթե բացառապես հիշատակագրային: Այս իմաստով մեզ մեծ անակնկալ մատուցեցին Քարվաճառի շրջանում, Տրտու գետի աջ ափին գտնվող Աստվածածնի վանքի ԺԲ դարավերջին կառուցված զույգ եկեղեցիներից հարավայինի ներսում սվաղի շերտին առկա արձանագրերը: Ստորև Ձեր ուշադրությունն եմ հրավիրում եկեղեցու խորանի մեջ, հյուսիսային որմի ածխագիրը. «Կամաւն այ, ես՝ Մանուչարի տղայ Օհանէս եկի ի սրբո վ... Աստուածածին ... եկեղեցիս Աստուածածին անապատ Կուսանաց, էի՝ գաւառէն Ծարլոււայ, կառոյցի վանս Դադոի ... հաւաքեալ զսբ. նշխար, որոց ... առե... ...ամենայնի ...կին կաթղկոսութէ տն. Եղիազարի ի սբ. աթոռ Էջմիածինի ... խաղաղութե ... ցհասակին ... ասացէք ած իւրն աջողի...»: Առաջին հայացքից խզբզանքի նմանվող 16 տողանի ածխագիրը (եղծված հատկապես ստորին կեսում) մեր առջև պարզում է մի շարք ուշագրավ տվյալներ: Մանրամասները և վանքի նույն եկեղեցու մյուս ածխագրերի ընթերցումները՝ «Մռավականք» հատորում»: |

Պատմաբան Արեգ Սավգուլյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
99Երեկ, 17:36
«Լևոն Թոքմանջյանը քանդակել է «Անլռելի զանգակատուն» պոեմը այնպես՝ ինչպես ինքն է դա տեսնում»․ Աննա Հակոբյան
135Երեկ, 16:48
Որոշում է կայացվել Պարույր Սևակի քանդակը հեռացնել Զանգակատան միջնակարգ դպրոցի բակից
118Երեկ, 16:36
«Եթե երեխաներս ողջ են, ինչո՞ւ չեն զանգում, ասում՝ բարև, պապա». Վահագն Սիմոնյան (Պոնչո) (տեսանյութ)
105Երեկ, 10:36
Բանաստեղծ Արմեն Հակոբյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
121Երեկ, 04:12
Երգչուհի Շուշան Պետրոսյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
86Երեկ, 00:54
