Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Խախտումների թիվը՝ 2017-ի ԱԺ ընտրությունների համեմատ

401
Երկուշաբթի, 10 դեկտեմբերի, 2018 թ., 16:35
Խախտումների թիվը՝ 2017-ի ԱԺ ընտրությունների համեմատ

ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում դեկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ի դրությամբ, ստացվել է 55 հաղորդում՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ, որոնք առերևույթ պարունակում են քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ։ Իսկ 2017 թվականի ապրիլի 2-ին տեղի ունեցած ԱԺ հերթական ընտրությունների ժամանակ արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեում 2017 թվականի ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ի դրությամբ ստացվել էր 197 հաղորդում։