ՀՅԴ-ն ԱԺ արտահերթ ընտրությունների վերաբերյալ հայտարարություն է տարածել
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում Հայ Յեղափոխական Դաշնակցությունը ներկայացված չի լինի Հայաստանի Հանրապետության 7-րդ գումարման Ազգային Ժողովում: Սա պարտություն է, սակայն ոչ մեր ընտրողների: Այս մասին ասվում է ՀՅԴ պաշտոնական կայքում: «Եվ այս պարտության մեջ մենք տեսնում ենք հետևյալը. Ա. ընտրողն այսօր իր ձայնը տվեց անհատին, ոչ գաղափարին ու ծրագրին, Բ. ընտրության մասնակիցների մի ստվար զանգվածն այսօր կենտրոնացած է «ներքին թշնամու» կերպարի վրա ու ապշելու աստիճան անհոգ է արտաքին և ներքին վտանգներին հանդիման, Գ. Դաշնակցության մոտեցումներն այսօր ընկալվում են փոքրամասնության կողմից, Դ. պատշաճորեն չի կարևորվում Արցախյան գործոնը քաղաքական օրակարգում, Ե. Ձևավորվում է Ազգային ժողով առանց հստակ գաղափարական և ազգային դիմագծի: Այս կարճատև քարոզարշավը նաև կարևորվեց նրանով, որ մենք՝ Ա. Ստացանք իրատեսական պատկերացում համակիրների այն բանակի մասին, որը կմասնակցի մեր պայքարին: Այդ բանակը փոքրաթիվ է, բայց փոխարենը իրական, նրա որոշումը հստակ է, ոչ մոդայիկ և թելադրված է միայն ու միայն ներքին համոզմամբ ու հստակ գիտակցությամբ: Ոչ մի անգիտակից քվե, ոչ մի պատահական մարդ: Բ. Կարողացանք բանավիճել, բարձրաձայնել մեր մտահոգությունները, հակադարձել վտանգավոր միտումներին, բերել մեր փաստարկները: Այս պահին մեր խոսքը լայն ընկալում չունեցավ ու թերագնահատվեց, սակայն մեզ հաջողվեց ցույց տալ իրավիճակն անտեսված կողմից, մտածելու ու վերլուծելու առիթ ստեղծել ու արթնացնել զգոնությունը: Ժամանակի ընթացքում անկողմնակալ, հայրենիքի ճակատագրով մտահոգ ու Արցախի հիմնախնդրի նշանակությունը ճիշտ պատկերացնող մեր քաղաքացիները կհամադրեն ամեն օր ստացվող նորությունները մեր հնչեցրած մտահոգությունների հետ և կգիտակցեն, թե ինչի մասին էինք խոսում, ահազանգում: Մենք շնորհակալ ենք ՀՅԴ-ին կողմ քվեարկած քաղաքացիներին, Մենք շնորհակալ ենք մեր երիտասարդներին՝ – անմնացորդ նվիրումի ու կրակոտ էներգիայի համար, Շնորհակալ ենք մեր շարքերին՝ • ամենօրյա հետևողական աշխատանքի, Փակվում է պատմության այս փուլը ու գալիս է նորը: Մենք մուտք ենք գործում այդ նոր պատմության մեջ համազգային կուռ կառույցով, ապագայի մեր երազանքով ու պայքարելու վճռականությամբ»,- ասվում է հայտարարության մեջ: |
«Եթե քաղաքական լուծումներ չգտնվեն, կարող է ծայրահեղ վտանգավոր իրավիճակ ստեղծվել». քաղաքագետ
6517:24«Մենք երբեք չենք մոռացել 4 գյուղերի հարցը»․ Ալիև
12116:54«Վտանգավոր 2 թեզ, որ շրջանառության մեջ են դրել իշխանության դրածոները». Արմեն Հայրապետյան
7116:48«Ընդդիմությունը պարտավոր է բարձրացնել կապիտուլյանտին անվստահություն հայտնելու հարց». Տ. Աթանեսյան
7016:30«Արդեն վախենալու է, թե Հայաստանի ղեկավարը վաղն ինչ ուղերձով է հանդես գալու»․ Վ․ Գեղամյան
6516:24«Բաքուն, առավել քան երբևէ, մոտ է Երևանի հետ խաղաղությանը»․ Ալիև
12216:00