Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Ադրբեջանի խորհրդարանը մեկնաբանել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունները

1457
Երկուշաբթի, 10 դեկտեմբերի, 2018 թ., 14:35
Ադրբեջանի խորհրդարանը մեկնաբանել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունները

Ադրբեջանի Միլի մեջլիսի (խորհրդարան) պատգամավոր Այդին Միրզազադեն ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունները «հակաժողովրդավարական» և «ոչ թափանցիկ» է անվանել:

Նրա խոսքով՝ արտահերթ ընտրություններին ընտրողների 48,63%-ի մասնակցության «պատճառը պարզ է, քանի որ 2,6 միլիոն մարդ բացակայում է երկրից»:

«Հայաստանի նախկին իշխանությունների վարած քաղաքականությունը հանգեցրեց նրան, որ բնակչությունը ցրվեց ողջ աշխարհով՝ լավ կյանքի փնտրտուքներով: Եվ նրանք, ովքեր մնացել են Հայաստանում, կորցրել են իշխանության նկատմամբ հույսը»,- Trend-ը մեջբերում է նրա խոսքը: