Երևան`   +11 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Էդմոն Մարուքյանը նշեց 2-րդ տեղում չհայտնվելու պատճառը

482
Երկուշաբթի, 10 դեկտեմբերի, 2018 թ., 14:25
Էդմոն Մարուքյանը նշեց 2-րդ տեղում չհայտնվելու պատճառը

ԿԸՀ-ն արտահերթ նիստում այսօր ամփոփեց ԱԺ արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները. ԼՀԿ-ն ԱԺ անցած 2-րդ ուժն է (6,37%):

«Սարսափելի հակաքարոզչություն է անցկացվել մեր դեմ, որն իր ազդեցություննն ունեցել է, բայց ունենք այն, ինչ ունենք: Վստահ եմ, եթե կառավարության այն հիմնադրույթը, որ կապված էր բիզնեսի ու քաղաքականության հետ, իրացվեր այս 6 ամիսների ընթացքում, ԼՀԿ-ն միանշանակորեն կլիներ 2-րդ քաղաքկան միավորը: Միակ պատճառը, որ 2-րդը չենք, բիզնեսի ու քաղաքականության միաձուլված հիվանդ համակարգի արգասիքն է»,- լրագրողների հետ զրույցում ասել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը: