Երևան`   +8 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Իշխանությունից հեռացվելուց հետո էլ այդ կուսակցությունը շարունակում է վնաս տալ Հայաստանին». Ոսկան Սարգսյան

380
Երեքշաբթի, 11 դեկտեմբերի, 2018 թ., 05:05
«Իշխանությունից հեռացվելուց հետո էլ այդ կուսակցությունը շարունակում է վնաս տալ Հայաստանին». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀԿ-ն արժանի կերպով կզբաղեցնի իր տեղը պատմության աղբանոցում: Սակայն իշխանությունից հեռացվելուց հետո էլ այդ կուսակցությունը շարունակում է վնաս տալ Հայաստանին: Նրա ընդունած խուճուճ սահմանադրությամբ խորհրդարանը կունենա 132 պատգամավոր՝ նախկին 101-ի փոխարեն: Իբր պատգամավորների քանակն ավելացնելով՝ խորհրդարանի որակը լավանում է, կամ ընդդիմություն հռչակելով են իսկապես ընդդիմադիր դառնում: Ամեն պատգամավոր՝ իր բարձր աշխատավարձով, թանկ գործուղումներով և այլն, պետական բյուջեից մեծ ծախս է, մինչդեռ երկիրս հոգսաշատ սահմանագոտի և հազար ու մի ցավ ունի»: