Երևան`   +27 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Կարևորի մասին». Իզաբելլա Աբգարյան

466
Երկուշաբթի, 10 դեկտեմբերի, 2018 թ., 17:15
«Կարևորի մասին». Իզաբելլա Աբգարյան

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կարևորի մասին. հիմա Նիկոլ Փաշինյանը շատ կարևոր ու հետագայի համար վճռական բան պիտի անի: Պիտի ձևավորի պրոֆեսիոնալ, կենսունակ ու «Իմ քայլը» ընտրածների համար ընդունելի կառավարություն: Չունենալով ուժեղ ընդդիմություն՝ հենց Փաշինյանը պիտի լինի այդ քննադատական հայացք ունեցողը, որ կարողանա առաջ տանել թեʹ մեր պետությունը, թեʹ հենց իր քաղաքական ուժը: Մինչ այս ասում էինք ժամանակավոր կառավարություն ու հասկանում այդ կառավարության գործառույթն ու նպատակը: Նոր կառավարությունից ակնկալիքներն այլ են: Նաև այլևս ոչինչ չի խանգարում մաքրել դաշտը, համակարգ փոխել: Ժողովուրդն է տվել այդ մանդատը: Դուխով ու իմաստությամբ»: