Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«ՀՀԿ-ի չանցնելը չի նշանակում, թե իրենք մտադիր են այլևս չապականել դաշտը». Հայկ Մարտիրոսյան

316
Երկուշաբթի, 10 դեկտեմբերի, 2018 թ., 14:05
«ՀՀԿ-ի չանցնելը չի նշանակում, թե իրենք մտադիր են այլևս չապականել դաշտը». Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀԿ-ի չանցնելը դեռևս չի նշանակում, թե իրենք մտադիր են այլևս չապականել դաշտը: Անելու են դա և անելու են առավել ինքնավստահորեն, որովհետև փաստորեն տասնյակ հազարավոր անձինք քվեարկել են իրենց օգտին:

Տարվա սկզբից սկսած ժողովուրդը մի երրորդ անգամ հեղափոխություն արեց՝ հազիվ դուրս թողնելով ՀՀԿ-ին: Անվերապահ մեծամասնություն ունենալով խորհրդարանում՝ հիմա արդեն ՔՊ-ն պարտավոր է, այլևս առանց ժողովրդի օգնության, աղբը մաքրել և վերակառուցում սկսել: Կրկին շնորհավորում եմ «Իմ Քայլ»-ի մասնակիցներին: Երկրի բնակչությունը նրանց հսկայական լեգիտիմություն տվեց և վստահություն ցուցաբերեց: Դա պատվավոր, բայց և ծանր բեռ է: Շնորհավորում եմ նաև «Լուսավոր Հայաստան»-ին և Էդմոն Մարուքյանին: Որքան հասկանում եմ՝ խորհրդարանական ընդդիմություն՝ ոչ անմիջապես, բայց մոտ մեկ տարվա ընթացքում, թերևս, իրենք են դառնալու: Թե ինչ դեր կստանձնի ԲՀԿ-ն, պետք է տեսնել: Կռահելը թերևս դժվար չէ»: