Երևան`   +6 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Ցավում եմ, որ կարգին քաղաքական ուժեր ու գործիչներ չանցան խորհրդարան». Լևոն Բարսեղյան

398
Երկուշաբթի, 10 դեկտեմբերի, 2018 թ., 20:15
«Ցավում եմ, որ կարգին քաղաքական ուժեր ու գործիչներ չանցան խորհրդարան». Լևոն Բարսեղյան

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շնորհավոր... Ցավում եմ, որ կարգին քաղաքական ուժեր ու գործիչներ չանցան խորհրդարան: Բայց և սա բոլորիս հաղթանակն էր՝ ստի, կեղծիքի, ամբարտավանության, թալանի դեմ, հեղափոխության հերթական հաղթանակն էր անկախ այն հանգամանքից, թե ով մանդատ ստացավ, և ով չստացավ: Արտախորհրդարանական դարձող իսկական քաղաքական գործիչները պակաս անելիք չունեն, քան խորհրդարականականները. այսօր սկիզբ դրվեց իսկական խորհրդարանական հանրապետության, որ ահռելի զիբիլ ունի մաքրելու, կարգավորելու, շտկելու, ապաքինելու և զարգացնելու: Սրտանց շնորհավորում եմ մեզ բոլորիս այս ընտրությունների կապակցությամբ: Անշուշտ կարող էինք ունենալ շատ ավելի որակյալ խորհրդարան, չստացվեց, բայց այն, ինչ ստացվեց, ոչ ոք չէր կարող երազել դեռ մեկ տարի առաջ: Այսօրվան շատ էինք սպասել: Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր ջանք, ժամանակ ու խելք դրեցին այս մաքրագործման մեջ: Շնորհավորում եմ իմ բոլոր ընկերներին «Իմ Քայլ»-ից, «Քաղաքացու որոշում»-ից, «Լուսավոր Հայաստան»-ից, ԱԱԿ-ից, Մենք դաշինքից, ՔԺՎԿ-ից, «Սասնա Ծռեր» կուսակցությունից և ԲՀԿ-ից: Շնորհավորում եմ Նիկոլին»: