Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Քսանամյա մսաղացից դուրս եկանք մեր համառության շնորհիվ». Կարինե Հարությունյան

407
Երկուշաբթի, 10 դեկտեմբերի, 2018 թ., 09:30
«Քսանամյա մսաղացից դուրս եկանք մեր համառության շնորհիվ». Կարինե Հարությունյան

Լրագրող Կարինե Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հեղափոխության ուժը հաղթում է: Բռնապետության ուժը փոխանակ գլխահակ հեռանալու, մասնակցեց ընտրություններին՝ առանց իրականության հետ հաշվի նստելու: Բոլորը չէ, որ կարող են ուժեղ լինել: ՀՀԿ-ն իր քայլով ապացուցեց, թե որքան սնանկ է: Ինքն իրեն ապացուցեց, քանի որ մենք գիտեինք այդ մասին: Շնորհավորում եմ հայ ժողովրդին այս պատմական պահի առիթով: Մենք քսանամյա մսաղացից դուրս եկանք մեր համառության շնորհիվ, մեր դիմացկունության, մեր աննկունության շնորհիվ: Սա մեր բոլորի մեծագույն ձեռքբերումն է՝ վերջին քսան տարում»: