Երևան`   +17 °C
Այսօր`   Երեքշաբթի, 16 ապրիլի, 2024 թ.

Հրապարակվեցին էլեկտրոնային եղանակով ընտրության արդյունքները

302
Կիրակի, 09 դեկտեմբերի, 2018 թ., 23:25
Հրապարակվեցին էլեկտրոնային եղանակով ընտրության արդյունքները

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ամփոփեց էլեկտրոնային եղանակով քվեարկության արդյունքները: Ըստ այդմ, էլեկտրոնային եղանակով ընտրությանը իրավունք ուներ մասնակցել 729 ընտրող: Քվեարկությանը մասնակցել է 504 ընտրող: Անվավեր քվեաթերթիկների թիվը 39 է:

Արտերկրից քվեարկող քաղաքացիներն իրենց ձայները բաշխել են հետևյալ կերպ. ՀՀԿ-ն ստացել է 9, ՔՈ-ն՝ 3, ՀՅԴ-ն՝ 11, «Իմ քայլը»՝ 393, «Լուսավոր Հայաստան»՝ 25, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ»՝ 4, «Ազգային առաջընթաց»՝ 0, «Մենք» դաշինք՝ 0, ՕԵԿ՝1, «Սասնա ծռեր»՝ 6, ԲՀԿ՝ 13 քվե: