Երևան`   +10 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Ցածր մասնակցությունը շատ պատճառներ ունի, որոնք կարող էին վերացվել, բայց չարվեց, ցավոք». Ստյոպա Սաֆարյան

270
Կիրակի, 09 դեկտեմբերի, 2018 թ., 22:25
«Ցածր մասնակցությունը շատ պատճառներ ունի, որոնք կարող էին վերացվել, բայց չարվեց, ցավոք». Ստյոպա Սաֆարյան

Քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ցածր մասնակցությունը շատ պատճառներ ունի, որոնք կարող էին վերացվել, բայց չարվեց ցավոք.
1. Ուռճացված ու չմաքրված ընտրացուցակներ,
2. Ընտրությունների ապագաղափարականություն մի լուրջ շերտի համար, որը ապագայի մասին ծրագրային զրույց ու խոսք չլսեց ու դժվար թե որևէ մեկին ընտրեր, այն էլ՝ չարյաց փոքրագույն հիմնավորմամբ,
3. Ընտրական մթնոլորտի պոզիտիվ գալվանիզացիայի պակաս, դրա փոխարեն սևուսպիտակեցում,
4. Ռեյտինգային ընտրակարգ, երբ նույն ընտրողին ծանոթ-մոտիկ թեկնածուներն այնքան շատ էին, որ ընտրողների մի մաս նրանց մերժելու գլխագավանքից ազատվելու համար նախընտրեց քվեարկության օրը բացակայել բնակավայրից (ինքս այդպիսի քանի դեպք գիտեմ)։
Այս ամենի վատն այն է, որ ընտրություններն այդքան էլ հեղափոխական երանգ չեն ստանում, իսկ խորհրդարանն էլ կատարյալ ներկայացուցչական ու քաղաքական չի դառնում։ Իսկ որ ժողովրդավարոոթյունն ընթացակարգային ևս մեկ առաջ քայլ արեց ի դեմս հերթական չկեղծված ընտրությունների, դա հաստատ»։