Երևան`   +20 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Սպիտակի տարածաշրջանում 11 ընտրատեղամաս հոսանքազրկվել է. դիտորդները խախտումներ չեն արձանագրել. Սաքունց

288
Կիրակի, 09 դեկտեմբերի, 2018 թ., 21:15
Սպիտակի տարածաշրջանում 11 ընտրատեղամաս հոսանքազրկվել է. դիտորդները խախտումներ չեն արձանագրել. Սաքունց

Սպիտակ քաղաքում (թվով 9 ընտրատեղամասեր) և Արևաշող համայնքում (թվով 2 ընտրատեղամասեր) հոսանքազրկվել են 20:02 րոպեից սկսած, տեղեկացնում է «Սասնա ծռեր» կուսակցության կենտրոնական շտաբը։

Քիչ առաջ այս մասին իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան էջում գրել է. «20։28 րոպեին արդեն լույսերը միացված են եղել։ Անջատված տեղամասերում՝ 22/21, 22/25, 22/20 դիտորդները խախտումներ չեն արձանագրել այս առումով»: