Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Մանրամասներ Նարեկ Սարգսյանի կալանավորման օպերացիայից

315
Կիրակի, 09 դեկտեմբերի, 2018 թ., 20:15
Մանրամասներ Նարեկ Սարգսյանի կալանավորման օպերացիայից

Պրահայի ոստիկանությունը մանրամասներ է փոխանցել Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու ձերբակալությունից:

«Ազատության» փոխանցմամբ՝ Պրահայի ոստիկանության խոսնակ Յան Դանեկը տեղական լրատվամիջոցներին հաղորդել է, որ 37-ամյա Նարեկ Սարգսյանը հայտնաբերվել է Չեխիայի մայրաքաղաքի ոչ կենտրոնական՝ Պրահա-5 թաղամասի բնակարաններից մեկում:

«Ձերբակալությունն իրականացվել է ոստիկանական հատուկ գործողությամբ, քանի որ կասկածներ են եղել, որ վերջինս զինված է»,- ասել է Դանեկը:

Ըստ Պրահայի ոստիկանության, Նարեկ Սարգսյանը նախնական կալանքի տակ կմնա, մինչև դատարանը որոշում կկայացնի նրան Հայաստանին արտահանձնելու հարցով:

Չեխական աղբյուրները հաղորդում են, որ Հայաստանը Նարեկ Սարգսյանի նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարել 2018 թվականի հուլիսին՝ թմրամիջոցների և ապօրինի զենք պահելու մեղադրանքով: