Երևան`   +20 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Հունան Պողոսյանն ուղղորդում է բնակիչներին». Նաիրա Զոհրաբյան

363
Կիրակի, 09 դեկտեմբերի, 2018 թ., 16:00
«Հունան Պողոսյանն ուղղորդում է բնակիչներին». Նաիրա Զոհրաբյան

ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան եթերում քիչ առաջ հայտարարել է. «Քիչ առաջ հեռախոսով խոսեցի ԿԸՀ նախագահի հետ ու հիմա դիմում եմ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանին, ով քաղաքապետերի, համայնքների ղեկավարների միջոցով ուղղորդում է բնակիչներին գնալ ու քվեարկել «Իմ քայլը» դաշինքով առաջադրված պատգամավորության թեկնածուների օգտին: Պարոն Պողոսյան, Դուք հավատարմորեն ծառայել եք Ռ. Քոչարյանին, Ս. Սարգսյանին ու հիմա փորձում եք նույն արջի ծառայությունը մատուցել Նիկոլ Փաշինյանին: Վստահ եմ՝ վարչապետը չի հրահանգել Ձեզ՝ հավաքել համայնքապետերին ու աշխատել «Իմ քայլի օգտին»: Զոհրաբյանը ևս մեկ անգամ ԿԸՀ նախագահի ու կառավարության ուշադրությունը հրավիրեց մարզպետի գործողությունների վրա: