Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Եթե ապացուցվի դա, մանդատս էլ վայր կդնեմ». Էդուարդ Բաբայան

746
Կիրակի, 09 դեկտեմբերի, 2018 թ., 15:35
«Եթե ապացուցվի դա, մանդատս էլ վայր կդնեմ». Էդուարդ Բաբայան

«Աբովյանցիները ստիպեցին, որ պատգամավորության թեկնածու դնեմ, դրեցի: Ասացին՝ ուզում ենք, որ դու էլ լինես պատգամավոր, միշտ մեզ օգնում ես, ավելի կարանաս օգնես»,- լրագրողների հետ զրույցում ասել է Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ, ԲՀԿ-ի կողմից Կոտայքի մարզում առաջադրված, քրեական հանցագործությունների մեջ մեղադրվող, 20 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակված Էդուարդ Բաբայանը:

«Իմ հետ կապված քր. գործի քննությունը դեռ գնում ա, եթե ապացուցվի դա, մանդատս էլ վայր կդնեմ, որ չասեն՝ գնում ա դեպուտատ, որ անձեռնմխելի լինի»,- ասաց նա:

Հարցին՝ ընտրվելու դեպքում ի՞նչ խնդիրներ է պատրաստվում բարձրացնել, ասաց. «Տնտեսությունը պետք է զարգանա, հա, հեղափոխությունը եղել ա, բայց պետք ա տնտեսությունն էլ զարգանա: Երիտասարդության հարցերն եմ բարձրացնելու մեր մարզի, որպես ես սպորտսմեն լինելով, իրենք էլ զբաղվեն, առողջ լինեն, առողջ մտածելակերպ ունենան»: