Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Բավականին կասկածելի պատկեր է ձևավորվում Սյունիքի ու Վայքի ընտրատարածքում». Արմեն Աղայան

400
Կիրակի, 09 դեկտեմբերի, 2018 թ., 15:15
«Բավականին կասկածելի պատկեր է ձևավորվում Սյունիքի ու Վայքի ընտրատարածքում». Արմեն Աղայան

Քաղաքագետ Արմեն Աղայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2017թ. ԱԺ ընտրության համեմատ, Ժամը 11֊ի դրությամբ, քվեարկությանը մասնակցել է 41%֊ով պակաս ընտրող՝ 201 հազար 344 հազարի փոխարեն։ Մի փոքր մեղք եղանակն ունի։ Որոշ հատվածի համար ընտրությունը փաստացի բացակայում է։ Սակայն հիմնական տարբերությունը, վստահ եմ, ընտրակեղծարարությունն է, ու հատկապես կաշառված ընտրողների վերահսկվող հոսքը, որը հիմնականում տեղի էր ունենում առավոտյան ժամերին։ Իսկ այս ընտրությանը բավականին կասկածելի պատկեր է ձևավորվում Սյունիքի ու Վայքի ընտրատարածքում, որտեղ մասնակցությունն էապես ավելի մեծ է դեռ անհասկանալի պատճառներով»։