Երևան`   +7 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 12 դեկտեմբերի, 2018 թ.

Աբրամովիչը Բրիտանիայի սև ցուցակում է՝ Պուտինի պատճառով

174
Շաբաթ, 08 դեկտեմբերի, 2018 թ., 23:35
Աբրամովիչը Բրիտանիայի սև ցուցակում է՝ Պուտինի պատճառով

Ռուսաստանցի միլիարդատեր, Լոնդոնի «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը վեց բարձրաստիճան ռուսաստանցիներից մեկն է դարձել, ով հայտնվել է Մեծ Բրիտանիայի հաստատած սև ցուցակում: Օլիգարխների անունները փոխանցվելու են Ուայթհոլի բոլոր վարչություններին, Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում Մեծ Բրիտանիայի բոլոր դաշնակիցներին, որպեսզի արգելափակեն նրանց՝ ճանապարհորդելու և սեփական բիզնեսը ղեկավարելու հնարավորությունը:

Ռոման Աբրամովիչն ընդգրկված է ցանկում, քանի որ համարվում է, որ նա առավել մեծ ֆինանսական աջակցությունն է ցուցաբերում Պուտինին, հայտնել է բրիտանական կառավարության անանուն ներկայացուցիչը: