Երևան`   +6 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 12 դեկտեմբերի, 2018 թ.

Զինծառայողների քվեարկության հետ կապված խնդիրները բարձրաձայնելու համար ՊՆ-ում կգործի թեժ գիծ

190
Շաբաթ, 08 դեկտեմբերի, 2018 թ., 18:30
Զինծառայողների քվեարկության հետ կապված խնդիրները բարձրաձայնելու համար ՊՆ-ում կգործի թեժ գիծ

ՀՀ ԱԺ 2018թ. արտահերթ ընտրությունների քվեարկության օրը՝ դեկտեմբերի 9-ին, ժամը 08.00-ից մինչև 20.00-ն, գործելու է ՀՀ պաշտպանության նախարարության «Թեժ գիծը»:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զինծառայողների քվեարկության հետ կապված խնդիրներ առաջանալու դեպքում քաղաքացիները կարող են զանգահարել 1-28 անվճար հեռախոսահամարին: