Երևան`   +2 °C
Այսօր`   Երկուշաբթի, 10 դեկտեմբերի, 2018 թ.

Հայկական բանակի կործանիչ հզորությունը․ ՊՆ-ը ցուցադրել է «Իսկանդեր» և «Սկադ» հրթիռային համալիրները

204
Շաբաթ, 08 դեկտեմբերի, 2018 թ., 16:25
Հայկական բանակի կործանիչ հզորությունը․ ՊՆ-ը ցուցադրել է «Իսկանդեր» և «Սկադ» հրթիռային համալիրները

Հայաստանի պաշտպանության նախարարությունը նոր տեսանյութ է հրապարակել, որում ներկայացրել է հայկական բանակի ամենահեռահար ու ամենահզոր խոցման միջոցները՝ 300 կմ հեռահարությամբ «Իսկանդեր» և «Սկադ» հրթիռային համալիրները։

«Հայկական զինված ուժերի սպառազինության ամենահզոր հրթիռային համակարգերը, որոնք ի զորու են մի քանի մետրի ճշգրտությամբ մոխրակույտի վերածել հսկայական տարածքներ՝ մի քանի հարյուր կիլոմետր հեռավորության վրա»,- հայտնում է ՀՀ ՊՆ-ը:

Ավելի վաղ ՊԲ հրետանին մարտական կրակով զորավարժություն էր անցկացրել «Գրադներով»:

Հայկական բանակի կործանիչ հզորությունը․ ՊՆ-ը ցուցադրել է «Իսկանդեր» և «Սկադ» հրթիռային համալիրները