Երևան`   +7 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 12 դեկտեմբերի, 2018 թ.

«Պատկերացրեք՝ բոլոր թեկնածուներին համախմբել ենք մի դահլիճում». Արծրուն Պեպանյան

218
Շաբաթ, 08 դեկտեմբերի, 2018 թ., 12:40
«Պատկերացրեք՝ բոլոր թեկնածուներին համախմբել ենք մի դահլիճում». Արծրուն Պեպանյան

Քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պատկերացրեք՝ բոլոր 1500 թեկնածուներին համախմբել ենք մի դահլիճում:
Ի՞նչ եք կարծում, նրանցից քանիսը կպատասխանեն այս հարցերին.
1. Ի՞նչ խորքային երևույթներ էին ստեղծել մարտյան Հայաստանը,
2, Ինչո՞ւ 1998-ին իշխանության եկած ընդդիմությունը չկարողացավ իրականացնել իր ծրագիրը,
3. Ինչո՞ւ չհաջողեց հզոր Հայոց համազգային Շարժումը, ի՞նչ խորքային երևույթներ գահավիժեցրին Շարժումը,
4. Ի՞նչ նկատի ուներ Նժդեհը՝ ասելով.
«Պիտի որոնե՛նք, փնտռե՛նք, գտնե՛նք մեր դժբախտութիւնների իրական պատճառները, ճանաչենք մեր իրական վէրքերը, ախտորոշենք մեր ժողովրդի հոգին, որից յետոյ կարող է միայն խօսք լինել բուժումի մասին»:

Մեկնաբանություններում կարող եք գրել, թե քանի՞ թեկնածու գիտի հարցերի պատասխանները: Այդ թվից ակնհայտ կդառնա խորհրդարանի որակը»: