Երևան`   -1 °C
Այսօր`   Ուրբաթ, 14 դեկտեմբերի, 2018 թ.

«ԷԽՈ» կազմակերպությունն ահազանգում է

207
Շաբաթ, 08 դեկտեմբերի, 2018 թ., 11:45
«ԷԽՈ» կազմակերպությունն ահազանգում է

«ԷԽՈ» հաշմանդամություն ունեցող անձանց իրավապաշտպան հասարկական կազմակերպության հայտարարությունը արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ.

Դեկտեմբերի 9-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ են, որոնք պետքէ նախանշեն հայ ժողովրդի ապագան առաջիկա 5 տարիների համար: Ակնհայտ է նաև, որ այս ընտրությունները պետք է արձանագրեն համաժողովրդական շարժման վերջնական հաղթանակը և հիմք հանդիսանան յուրաքանաչյուր քաղաքացու ազատ, արդար և հավասար ապրելու իրավունքի իրացմանը:

Յուրաքանչյուր քաղաքական ուժ, անկախ իր նախընտրական ծրագրի դրույթներից, կարևորում է բոլորի և յուրաքանչյուրի մասնակցությունը ընտրություններին, քանի որ յուրաքանչյուրոք իրավունք և բարոյական պատասխանատվություն ունի այդ օրը գնալ ընտրությունների և իր սեփական ներդրումն ունենալ իր և իր ընտանիքի ապագայի կերտման գործում:

Սակայն, Հայաստանում բազմաթիվ մարդիկ դեռևս շարունակում են մնալ խտրականության զոհ, չեն կարողանում իրացնել Սահմանադրությամբ իրենց տրված իրավունքը՝ ընտրելու իրավունքը:

Մենք ահազանգ ենք հնչեցնում այն մասին, որ Հայաստանի Հանրապետության տասնյակ հազարավոր քաղաքացիներ դեկտեմբերի 9-ին պարզապես հնարավորություն չեն ունենալու մասնակից դառնալու իրենց իսկ ճակատագրի որոշման գործում՝ այցելելու ընտրատեղամասեր կամ անկախ և ինքնուրույն իրացնելու իրենց ընտրելու իրավունքը:

Պատճառը հայտնի է բոլորին: Հայաստանում գոյություն ունեցող 2000-ից ավել ընտրական տեղամասերի գերակշիռ մեծամասնությունը մատչելի չէ տեղաշարժման դժվարություններ ունեցող անձանց համար, ինչը թույլ չի տալիս տասնյակ հազարավոր մարդկանց պարզապես այցելել ընտրատեղամասեր, ապահովված չէ տեսողության խնդիրներ ունեցող անձանց ազատ և ինքնուրույն ընտրելու իրավունքը, ստեղծված չեն պայմաններ այլ խնդիրներով հաշմանդամություն ունեցող և չունեցող անձանց ընտրելու իրավունքը լիարժեք իրացնելու համար:

Իրավապաշտպան կազմակերպությունները բազմիցս բարձրաձայնել են այս հիմնախնդիրը: Յուրաքանչյուր համապետական և ՏԻՄ ընտրությունների ընթացքում կատարվել են ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ ընտրությունների ոչ պատշաճ կազմակերպման արդյունքում տասնյակ հազարավոր քաղաքացիներ զրկվում են իրենց իրավունքի իրացման հնարավորությունից:

Հիմնախնդիրը մնում է չլուծված նաև այժմ: Ստեղծված իրավիճակի ամբողջ պատասխանատվությունը ընկնում է ոչ միայն Ընտարական օրենսգքրի վերջին փոփոխությունների նախագիծը չընդունած խորհդարանական ուժերի, այլ նաև ընտրություննների կազմակերպմամբ զբաղվող պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վրա: