Երևան`   +4 °C
Այսօր`   Հինգշաբթի, 13 դեկտեմբերի, 2018 թ.

«Երկրաշարժ կոչվածն իրականում գեոֆիզիկական զենքի կիրառման արդյունք էր. ապացույցներ». Մարատ Բաղդասարյան

562
Շաբաթ, 08 դեկտեմբերի, 2018 թ., 02:30
«Երկրաշարժ կոչվածն իրականում գեոֆիզիկական զենքի կիրառման արդյունք էր. ապացույցներ». Մարատ Բաղդասարյան

Վերլուծող Մարատ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ռուսն իր ռսությունն է արել

Երկրաշարժ կոչվածն իրականում գեոֆիզիկական զենքի կիրառման արդյունք էր։ Ապացույցները.
1. Բոլոր երկրաշարժերին ուղեկցող նախաերկրաշարժային թույլ ցնցումները Սպիտակի երկրաշարժի ժամանակ բացակայել են։
2. Բնական երկրաշարժերի դեպքում հարվածող ալիքի ուղղաձիգ բաղադրիչը շատ փոքր է լինում հորիզոնականի նկատմամբ, մինչդեռ Սպիտակի երկրաշարժի դեպքում ուղղաձիգ բաղադրիչը համեմատելի էր հորիզոնական բաղադրիչին։ Դա պայթյունի անհերքելի ապացույց է, քանի պայթյունի դեպքում հարվածային ալիքը տարածվում է բոլոր ուղղություններով՝ հավասարաչափ։
3. Երկրաշարժի նախօրեին ռուս զինվորականների ընտանիքները տեղափոխման հրահանգ էին ստացել։
4. Մի քանի օր առաջ Մոսկվայից լենինական ժամանած երկրաբաններին ու երկրաֆիզիկոսներին Բաքու տեղափոխող ռազմական տրանսպորտային ինքնաթիռն առեղծվածային պայմաններում կործանվեց։ Ոչ ոք կենդանի չմնաց։ Այս աղետը գաղտնի պահվեց։
5. Ռազմական ոլորտի շատ բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առանց բացատրություններ տալու խնդրել էին Հայաստանում բնակվող իրենց ծանոթներին ու բարեկամներին դեկտեմբերի առաջին տասնօրյակում բացակայել Հայաստանից։
6. ԽՍՀՄ իշխանություններն արգելել էին, երկրաշարժից անմիջապես հետո ուսումնասիրությունների համար Ճապոնիայից Հայաստան ժամանած սեյսմոլոգներին մեկնել աղետի գոտի։
Սրանք ապացույցների միայն մի մասն են»։