Երևան`   -1 °C
Այսօր`   Ուրբաթ, 14 դեկտեմբերի, 2018 թ.

Երկրաշարժին զոհ դարձած 9-ամյա Լիլիթ Սաքոյանի բանաստեղծությունը՝ նվիրված Արցախին

213
Շաբաթ, 08 դեկտեմբերի, 2018 թ., 01:50
Երկրաշարժին զոհ դարձած 9-ամյա Լիլիթ Սաքոյանի բանաստեղծությունը՝ նվիրված Արցախին

Լրագրող Թագուհի Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եկրաշարժից հետո գյումրեցիները կորուստներից դեռ ուշքի չեկած՝ քաղաք ժամանած Գորբաչովին հարցնում էին՝ Արցախի հարցն ինչպե՞ս է լուծվելու... Այսօր կարդացի երկրաշարժին զոհ դարձած 9-ամյա Լիլիթ Սաքոյանի (Գյումրիի N10 դպրոցի մի ամբողջ դասարանի աշակերտներ մահացել էին՝ մնալով փլատակների տակ) բանաստեղծությունը՝ նվիրված Արցախին: Շշշմելու բան է, 9 տարեկան երեխայի գիր...

Ղարաբաղ

Չգիտեմ՝ ինչպես ու ինչ է եղել,
Բայց հաստատ գիտեմ, որ մերն ես եղել,
Եվ գիտեմ նաև, որ խլել են քեզ,
Մի կոտրած ձեռք է քեզ մորից զատել:

Բայց մենք կհաղթենք ու կմիանանք,
Մենք պետք է ապրենք դարերով հավետ,
Ինչպես մարմնի մասերը բոլոր՝
Մենք պետք է ընդմիշտ իրար հետ լինենք:

Մեծ ցավ ես ապրել, սակայն կաս, կապրես,
Քեզ հետ են բոլոր հայերն աշխարհի,
Արցախ հայկական, մեր մարմնի մասնիկ,
Հայոց գալիքի պայծառ երաշխիք»: