Երևան`   +1 °C
Այսօր`   Երկուշաբթի, 17 դեկտեմբերի, 2018 թ.

«Ուղղակի շփում է եղել». Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ զրույցի մասին

206
Ուրբաթ, 07 դեկտեմբերի, 2018 թ., 17:15
«Ուղղակի շփում է եղել». Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ զրույցի մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպում չի եղել: Այս մասին Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Զրուցել ենք գերիների փոխանակման հետ կապված, ցավոք, համաձայնության չենք եկել, բայց քննարկումները կշարունակենք: Գիտեք՝ իրենք առաջարկում են «բոլորը բոլորին», բայց մենք այդ հարցում խնդիր ունենք և պետք է քննարկենք Արցախի իշխանությունների հետ: Եղել է ուղղակի շփում, զրուցել ենք բանակցային գործընթացի նախորդ պատմությունից, դրվագներից և այլն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ալիևի վարչակազմը հայտնել էր, որ Փաշինյանն ու Ալիևը քննարկել են ԼՂ հարցը: