Երևան`   -1 °C
Այսօր`   Ուրբաթ, 14 դեկտեմբերի, 2018 թ.

«Քոչարյանին ոչնչացրեց «մերժված» Սերժը». Հմայակ Հովհաննիսյան

286
Ուրբաթ, 07 դեկտեմբերի, 2018 թ., 17:35
«Քոչարյանին ոչնչացրեց «մերժված» Սերժը». Հմայակ Հովհաննիսյան

Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես Արցախի բարձրագույն ղեկավարությանը դեռ 2016-ի ապրիլ ամսին՝ Ստեփանակերտում, զգուշացրել եմ, որ Սերժ Սարգսյանը հայտնվել է փակուղում և իր կաշին փրկելու համար գնալու է «ոչ ստանդարտ քայլերի»: Քայլերից մեկը Սեֆիլյանին ձերբակալելն ու ՊՊԾ-ի գրավումը սադրելն էր, իսկ որոշ վերլուծաբանների կարծիքով՝ կազմակերպելը՝ ժամանակ շահելու ու մինչև 2017-ի ԱԺ ընտրությունները թայմ-աութ վերցնելու նպատակով: Քայլերից մյուսը՝ սեփական անվտանգության երաշխիքներ ստանալու դիմաց իշխանությունը փոխանցելն էր «այլ ուժերին» ու ժամանակավորապես «ղրաղ» քաշվելն ու մարաղ մտնելը: Չտեսա՞ք, թե ինչպես Սերժը, «ղրաղ քաշված ու մարաղ մտած», չեզոքացրեց և քաղաքական արխիվ ուղարկեց իր բոլոր հակառակորդներին, և մյուս կողմից՝ հետհեղափոխական ԱԺ ընտրությունների մասնակիցներ դարձրեց ՀՀԿ-ին ու ՀՀԿ-ի կոալիցիոն դաշնակիցներին՝ ԲՀԿ-ին, ՕԵԿ-ին, ՀՅԴ-ին և իր վաղեմի մանր-մունր հաճախորդներին: Եվ, ամենակարևորը, շարքից հանեց իր ամենավտանգավոր հակառակորդին, նրան, ում կողքին էր տարիներ շարունակ և ում տարիներ շարունակ նախանձում էր սև նախանձով՝ ինչպես Համլետի հորեղբայրը նախանձում էր Համլետի հորը: Այոʹ, նա գիտեր, որ Ռոբերտ Քոչարյանը նրան չէր ներելու 1998-ի իշխանափոխության իմաստը ոտնատակ անելու, հհշական ուժերի կողմն անցնելու և Արցախը դեյտոնյան մի նոր արհավիրքի առջև կանգնեցնելու համար: Եվ թողե՜ք բոլորը իմանան ճշմարտությունը. այսօր ոչ թե Նիկոլն է ձգտում ոչնչացնել Ռոբերտ Քոչարյանին, այլ հենց «մերժված» Սերժը...»: