Համացանցում են հայտնվել Մխիթարյանի և թիմակիցների խնջույքի սկանդալային լուսանկարները և տեսանյութը
![]() Մրցաշրջանի մեկնարկից հաշված օրեր առաջ՝ օգոստոսին, Լոնդոնում «Արսենալ»-ի 12 ֆուտբոլիստ, որոնց թվում էր նաև Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, փակ խնջույք են կազմակերպել։ «The Sun» պարբերականը լուսանկարներ է հրապարակել, որոնք սկանդալի առիթ են դարձել՝ ֆուտբոլիստների ոչ մարզական պահվածքի համար։ Լուսանկարներից և տեսանյութից երևում է, որ ներկա են եղել Հենրիխ Մխիթարյանը, Ալեքսանդր Լակազետը, Պիեր Էմերիկ Օբամեյանգը, Մեսութ Օզիլը, Շկոդրան Մուստաֆին, Սեադ Կոլաշինացը, Մաթեո Գենդուզին: Նրանք զվարճացնող գազ են օգտագործել:Պարբերականի աղբյուրը, որը երկա է գտնվել խնջույքին, հայտնում է, որ ֆուտբոլիստները փուչիկներից զվարճացնող գազ են շնչել, նարգիլե են ծխել, ալկոհոլ օգտագործել։ Հրավիրված է եղել նաև 70 աղջիկ։ Պարբերականը նշում է, որ սննդի և խմիչքի հաշիվը կազմել է 25-ից 30 հազար ֆունտ սթերլինգ։ Նշենք, որ ո՛չ ֆուտբոլիստները, ո՛չ ակումբը դեռևս չեն մեկնաբանել իրավիճակը։ ![]() ![]() ![]() |

Ռոնալդուն տուգանվել է և մեկ ամսով հեռացվել Պորտուգալիայի հավաքականից
367Երեկ, 22:00
Հրաչյա Հակոբյանը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական
169Երեկ, 19:18
7 մլն դրամ աշխատավարձ՝ առանց աշխատանքի ներկայանալու. «Ժողովուրդ»
141Երեկ, 09:12
Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն
24218.10.2026, 15:42
Ծանրորդ Մարտին Պողոսյանը՝ Եվրոպայի Մ23 առաջնության արծաթե մեդալակիր
20917.10.2026, 23:48
Նարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
24117.10.2026, 18:54



