Երևան`   +2 °C
Այսօր`   Երկուշաբթի, 10 դեկտեմբերի, 2018 թ.

«Կասեմ այն, ինչի մասին լռել անկարելի է». Զարուհի Մեջլումյան

620
Ուրբաթ, 07 դեկտեմբերի, 2018 թ., 21:05
«Կասեմ այն, ինչի մասին լռել անկարելի է». Զարուհի Մեջլումյան

Լրագրող Զարուհի Մեջլումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սահմռկեցուցիչ նկար կամ վիդեո չեմ տեղադրի. առանց այն էլ՝ 30 տարի այդ պատկերները մեր ներսում են: Միայն կասեմ այն, ինչի մասին լռել անկարելի է. 30 տարի անց ունենք աղետի գոտի հասկացությունը, տնակներում ապրող մարդիկ, սոսկալի պայմաններում մեծացած ու արդեն 30 տարեկան դարձած սերունդ, Շիրակի ու Լոռու մարզերում չքավորության ու արտագաղթի բարձր մակարդակ: Այդ ֆոնին ունենք մեկ այլ պատկեր ևս՝ լույսի արագությամբ հարստացած օլիգարխներ, օֆշորներում բազմամիլիոնանոց ներդրումներ ունեցող նախկին իշխանիկներ, 7 պորտ իրենց սերունդներին ապահոված պետական աշխատավարձ ստացած, բայց միլիոններ դիզած 20 տարի շարունակ բարձր պաշտոն զբաղեցրածներ: Միայն աղետի գոտին բարեկեցիկ ապրելու վայր չդարձնելու համար, նախկիններին պետք է առհավետ մերժել, ինչպես մերժեցինք թավշյա հեղափոխության օրերին ու թույլ չտալ քաղաքական ձախողումների հեղինակների վերադարձ»: