Երևան`   +3 °C
Այսօր`   Երկուշաբթի, 10 դեկտեմբերի, 2018 թ.

«Հիմա Վանեցյանն ո՞վ է սրանից հետո. հասարակ գեբեշնիկ». Լևոն Բարսեղյան

217
Ուրբաթ, 07 դեկտեմբերի, 2018 թ., 12:05
«Հիմա Վանեցյանն ո՞վ է սրանից հետո. հասարակ գեբեշնիկ». Լևոն Բարսեղյան

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կարապետյան Հովհաննես անուն-ազգանունով մի ջահել, որ ներկայացավ որպես վարչապետի անվտանգության ծառայության աշխատակից՝ ԱԱԾ-ից, ինձ Գյումրու քաղաքապետարան թույլ չտվեց մտնել։ Բացատրեցի, որ ես ավագանու անդամ եմ, այս շենքում ավագանու նստավայրն է, որտեղ ես օրենքով ազատ ելումուտի իրավունք ունեմ։ Ասաց՝ կառավարության նիստ է, ձեր անունը ցուցակում չկա։ Բացատրեցի, որ ես նիստի չեմ գնում, ես մեր նստավայրն եմ գնում։ Ջահելն անդրդվելի եղավ։ Հիմա Վանեցյանն ո՞վ է սրանից հետո։ Հասարակ գեբեշնիկ։ Դրանից առաջ էլ էր։ Հետաքրքիր է՝ քաղաքապետին ներս թողե՞լ են»։