Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 14 դեկտեմբերի, 2018 թ.

«Հայաստանի մի հատվածում մարդիկ ամենահասարակ բնակարանի խնդիր ունեն». Աշոտ Ասատրյան

152
Ուրբաթ, 07 դեկտեմբերի, 2018 թ., 13:25
«Հայաստանի մի հատվածում մարդիկ ամենահասարակ բնակարանի խնդիր ունեն». Աշոտ Ասատրյան

Ռազմական վերլուծաբանոտ Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մինչև երկրաշարժից տուժած վերջին ընտանիքը չստանա իրեն հասանելիք բնակարանն ու ապրի նորմալ պայմաններում, երկրաշարժը շարունակելու է մնալ բոլոր նախկին և ներկա իշխանությունների ամոթը։ Ցանկացած նոր եկող իշխանություն իր վրա է վերցնում այդ այս 30 տարվա տնակների և մարդկանց ճակատագրերի պատմությունն ու հետագա տարիներն են ցույց տալիս, թե ինչ պատվով դուրս կգա այդ ամենի տակից։ 30 տարի շարունակ, երբ ամբողջ աշխարհը մեծ քայլերով առաջ է գնացել, Հայաստանի մի հատվածում մարդիկ ամենահասարակ բնակարանի խնդիր ունեն, որը չի լուծվում»։