Երևան`   +6 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 12 դեկտեմբերի, 2018 թ.

ՔՊ թեկնածուների մի մասը դիմում է թաղային հեղինակությունների աջակցությանը. «Ժամանակ»

143
Ուրբաթ, 07 դեկտեմբերի, 2018 թ., 09:30
ՔՊ թեկնածուների մի մասը դիմում է թաղային հեղինակությունների աջակցությանը. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. «Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՔՊ Երևանի ռեյտինգային ցուցակներում ընդգրկված թեկնածուներին ասել է, որ ապագա կառավարությունում կադրային նշանակումները կատարվելու են ըստ թեկնածուների ստացած ձայների քանակի: Սա էլ իր հերթին լարվածություն է առաջացրել թիմի ներսում, քանի որ առաջադրված թեկնածուների մի մասը նախարարներ են կամ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Ըստ մեր աղբյուրի՝ լարվածությունն այն աստիճանի է սրվել, որ թեկնածուների մի մասը ձայներ ստանալու համար արդեն դիմում է թաղային հեղինակությունների աջակցությանը՝ խոստանալով փոխադարձ ծառայություններ իրենց դիրքերը իշխանության ներսում ամրապնդելու դիմաց»:

Մանրամասները՝ թերթի համարում: